Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…

Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…
23.01.2024 | 17:20

Երբ մեռա, ժամացույցի սլաքները չկանգնեցին

բոլոր անհայտների ժամանակների նման,

նրանք շարունակեցին վազել,

Թի՛կ-թա՛կ,

Թի՛կ-թա՛կ,

Թի՛կ-թա՛կ:

Անշչակ գնացքներիի նման,

Որոնց անիվների տրոփյունից անգամ

անտեր շները չեն արթնանում:

Սգո սրահում աղմկող լռության նման,

որտեղ բոլորը,

համարյա բոլորը, մտածում են

շուտ տուն հասնելու մասին:

Եվ ժամանակը շարունակեց հոսել

անտանելի՝

թի՛կ-թա՛կ,

թի՛կ-թա՛կ,

թի՛կ-թա՛կ,

անժամանակ և առանց մաքսային գնի:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ